top of page

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը 4 տարով պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին նախագահի պաշտոնում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 28, 2024
  • 1 min read

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, հայտնում է Tasnim-ը։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանում տեղի ունեցած արարողության ժամանակ Խամենեին պաշտոնապես լիազորել է Փեզեշքիանին՝ ստանձնել պաշտոնը։

Արարողության ընթացքում Փեզեշքիանը Խամենեից հաստատման հրամանագիր է ստացել և պաշտոնապես հաստատվել չորս տարով։

Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին երկրի խորհրդարանում, որտեղ վերջինս հրապարակային երդում կտա։

Գործակալությունը նշում է, որ իրանական օրենսդրության համաձայն՝ երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նոր նախագահը պետք է ներկայացնի իր ծրագիրն ու նախարարների թեկնածությունները։

Պատգամավորները մեկ շաբաթ կքննարկեն առաջարկվող նախարարների լիազորությունները, ապա վստահության քվեի վերաբերյալ վերջնական նիստ կանցկացնեն:

Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում բոլոր ձայները հաշվելուց հետո հաղթել էր  Մասուդ Փեզեշքիանը:

Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով գործող նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո: 

1/2508
bottom of page