top of page

Պապոյանը հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ, զրուցել նրանց ապագայի հետ կապված պլանների, երազանքների մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 1, 2024
  • 1 min read
ree

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ։

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Ներկա է եղել նաև նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը։

Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ՝ Գևորգ Պապոյանը սաների հետ զրուցել է երեխաների ապագայի հետ կապված պլանների, նրանց երազանքների մասին, պատասխանել հուզող հարցերին, ինչպես նաև հանձնել է նվերներ։

Նախարարության ներկայացուցիչները երեխաների համար կազմակերպել էին հիշարժան և հետաքրքիր ժամանց:

1/2428
bottom of page