«ԱՄՆ նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն առանց վճարի»․ Պետդեպարտամենտ
- Investigative journalist
- Feb 6
- 1 min read

Պանամայի իշխանությունները որոշել են չեղարկել Պանամայի ջրանցքով անցնող ԱՄՆ-ին պատկանող նավերի համար սահմանված տուրքերը, հայտարարել է Պետդեպարտամենտը X սոցիալական ցանցում։
«Միացյալ Նահանգներին պատկանող նավերն այժմ կարող են անցնել Պանամայի ջրանցքով՝ առանց որևէ վճարի, ինչն Ամերիկայի կառավարությանը թույլ կտա տարեկան միլիոնավոր դոլարներ խնայել», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ պաշտոնամուտի իր ելույթում Դոնալդ Թրամփը սխալ է համարել Պանամայի ջրանցքից հրաժարվելու որոշումը։ Նրա խոսքով՝ ամերիկյան նավերը ներկայումս գերավճար են տալիս ջանցքով անցնելու համար, այդ թվում՝ ռազմածովային ուժերի նավերը։ Թրամփը համոզված է, որ ջրանցքն իրականում վերահսկվում է Չինաստանի կողմից։
«Մենք այն չենք տվել Չինաստանին, մենք տվել ենք Պանամային: Եվ մենք հետ ենք վերցնում»,- նշել էր նա։