top of page

Ապրիլի 15-16-ը բացահայտվել է 115 հանցագործություն. ՆԳՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 16
  • 1 min read

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 15-16-ը:

Բացահայտվել է 115 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

  • 7 դեպք՝ խարդախության,

  • 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության,

  • 5 դեպք՝ ինքնավնասման,

  • 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակության, խուլիգանության, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման:

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած մեկ օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով`11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

bottom of page