top of page

«Իշտահիդ քացախ» կամ՝ ՊՈՒ-ն իմպիչմենտ է ուզում անել, որ Սերժ Սարգսյանին նորից 100-ից 90, 80, 70 «խփելու» շա՞նս տա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 17
  • 1 min read
ree

«Պատիվ ունեմ»-ը, ինչպես հայտնի է, որոշել է նորից՝ արդեն որերորդ անգամ մտնել նույն ցամաք գետն ու նորից օրակարգ է բերել վարչապետին անվստահություն հայտնելու թեման՝ այս անգամ դիմելով մատուցման ունիկալ ձևի՝ խորհրդարանական լսումներ հրավիրելուն։

 

Փաստորեն, ընդդիմությունն այնքան խեղճ ու անաջակից վիճակում է, որ ակնկալում է լսումների մասնակիցների կարծիքը լսել՝ ըստ այդմ կողմնորոշվելու։ Ակնհայտ է, չէ՞, որ լսումներին հրավիրվելու է այն շրջանակը, որը «չորս ձեռքով» և «ութ ոտքով» կողմ է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ընդ որում՝ամեն գնով, թեկուզ՝ տեռորիզմի։



Մեր ուշադրությունը գրավեց ՊՈՒ հայտարարության տեքստում ներկայացված մի քանի դրույթ։ Մասնավորապես «ազգայինմիասնության անցումային կառավարությանձևավորում», որի «գերակայությունները» պետք էլինեն, ուշադրություն՝ «կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանականընտրություններ»։



Միայն այս նախադասությունը բավական է, որպեսզի  իմպիչմենտի, լսում-մսումների գաղափարը «խեղդվի օրորոցում», քանի որ երբ Սերժ Սարգսյանի կուրացիայի ներքո գործող քաղաքական ուժն է ճամարտակում «ազատ, արդար» ընտրությունների մասին, միանգամից աչքերիդ առաջ պատկերանում է նույն ինքը՝ Սերժ Սարգսյանն իր թևավոր դարձած խոսքով. «Իմշանսը՝ 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60: Էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»:  Երկրիս նախագահը նման կերպ՝ սրտի ուզած թիվը «խփելով» է կազմակերպել իր օրոք տեղի ունեցած ընտրությունները՝ ուզուրպացնելով իշխանությունը։ Եվ այս մարդու թելադրանքով խորհրդարանում իր անպտուղ աշխատանքի օրերը «լմնցնող» խմբակցությունը, փաստորեն, հավակնում է վարչապետ հեռացնել,  իշխանություն վերցնել, ընտրություն կազմակերպել՝ դրանից բխող հետևանքներով, ավելի ճիշտ՝ արհավիրքներով։ Մեծ է գայթակղությունն ասելու՝ «իշտահներիդ քացախ»։

 
 
1/2379
bottom of page