top of page

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 16 hours ago
  • 1 min read
ree


Անցած 1 օրում բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝


38 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,


11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,


7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,


6 դեպք՝ հոգեկան ներգործության,


5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,


3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման,


2-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, խուլիգանության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։

Բացահայտվել է շորթման, թմրանյութի իրացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, սառը զենք կրելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝


2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։


1-ական դեպք՝ սպանության փորձի, համակարգչային հափշտակության, խարդախության, կողոպուտի։


Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։


Հայտնաբերվել է 1 անհետ կորած։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն


Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 
 
1/2439
bottom of page