top of page

«Չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել»․ Կառավարություն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 4
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են Կառավարության լրատվության վարչությունից:

«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։

Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և, հետևաբար, այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- ասված է մեկնաբանության մեջ։

 
 
1/2380
bottom of page