top of page

Պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կհաստատվի. Արմեն Գրիգորյանը՝ «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 18
  • 1 min read

Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ 

Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին:

Ա.Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից:

 
 
1/2383
bottom of page