top of page

Թրամփն ու ChatGPT-ի ստեղծողն արձագանքել են չինական DeepSeek չաթբոտի հաջողությանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 28
  • 2 min read
ree

Չինական DeepSeek ընկերության նոր DeepSeek-R1 արհեստական բանականության չաթբոտի առաջացրած համընդհանուր հաջողության ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սա պետք է «արթնացման կոչ» լինի ամերիկյան ընկերությունների համար, և որ վերջիններս պետք է հաղթեն այս մրցակցության մեջ:Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իրեն չի անհանգստացնում Չինաստանի այս հաջողությունը, քանի որ ԱՄՆ-ն կմնա ոլորտում գերիշխող խաղացող, գրում է BBC-ն:Մինչդեռ ամերիկյան ChatGPT չաթբոտը ստեղծած OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը չինական հավելվածը որակել է «տպավորիչ»: Նրա խոսքով՝ նոր մրցակից ունենալը ոգևորիչ է:Նշենք, որ DeepSeek-ը որակվել է որպես ChatGPT-ի մրցակիցը և մի շարք թեստերում գերազանցել է ամերիկյան արհեստական բանականության հավելվածը: ԱԲ օգնականը հիմնված է բաց կոդով DeepSeek-V3 մոդելի վրա, որն ըստ հետազոտողների մշակվել է 6 միլիոն դոլարից էլ պակաս գնով, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան մրցակիցների կողմից նմանատիպ մշակումների վրա ծախսված միլիարդները: 

«Մենք միանշանակ կմատակարարենք շատ ավելի լավ մոդելներ», - X-ում գրել է Ալթմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր 108 մլրդ դոլար են կորցրել չինական DeepSeek ընկերության նոր DeepSeek-R1 արհեստական բանականության չաթբոտի հաջողության պատճառով: Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գները DeepSeek-ի հաջողության ֆոնին զգալի նվազել են:Չիպերի ամերիկյան արտադրող Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի կարողությունը նվազել է 20,1, Oracle Corp-ի համահիմնադիր Լարի Էլիսոնինը՝ 22,6, Dell-ի հիմնադիր Մայքլ Դելինը՝ 13, Binance-ի հիմնադիր Չանգպեն Չժաոյինը՝ 12,1 միլիարդ դոլարով, գրում է Bloomberg-ը:

Հիշեցնենք, որ չինական DeepSeek ընկերությունը թողարկել է անվճար չաթբոտ, որը խուճապ է առաջացրել Սիլիկոնային հովտում ներդրողների շրջանում, գրում է bbc.com-ը:

Արհեստական ​​բանականության չինական DeepSeek-R1 հավելվածը դարձել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում Apple App Store-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող անվճար հավելվածը: 

Դրա շուրջ առաջացած մեծ հետաքրքրությունը փաստացի մարտահրավեր է նետում լայն տարածում գտած համոզմունքին, որ ԱՄՆ-ն արհեստական ​​բանականության ոլորտում անվիճելի առաջատարն է:

Ինչպես նշում է DeepSeek-ը, նոր չաթբոտն օգտագործում է ավելի էժան չիպեր և հիմնվում ավելի փոքր տվյալների վրա:

ԱԲ օգնականը հիմնված է բաց կոդով DeepSeek-V3 մոդելի վրա, որն ըստ հետազոտողների մշակվել է 6 միլիոն դոլարից էլ պակաս գնով, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան մրցակիցների կողմից նմանատիպ մշակումների վրա ծախսված միլիարդները:  Այնուամենայնիվ, այս պնդումը վիճարկվում է ԱԲ-ի բնագավառի այլ փորձագետների կողմից:

DeepSeek-ը խուճապ է առաջացրել ֆոնդային շուկայում։ Երկուշաբթի առավոտյան Եվրոպայում Nasdaq 100 էլեկտրոնային ֆոնդային բորսայում ֆյուչերսների գինը նվազել է 2,6%-ով, S&P 500-ում՝ 1,4%-ով: Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության արժեթղթերի գինը նվազել է գրեթե 10%-ով։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումների ուղղությամբ կողմնորոշված SoftBank Group-ի արժեթղթերի գինը նվազել է ավելի քան 8%-ով։

DeepSeek-ը հիմնադրել է չինացի միլիարդատեր և High-Flyer ներդրումային հիմնադրամի կառավարիչ Լիանգ Վենֆենգը: Deepseek-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է High-Flyer-ի կողմից և չի նախատեսում միջոցներ հայթայթել ներդրողներից:

Ընկերությունը «կենտրոնացած է հիմնարար տեխնոլոգիաների ստեղծման վրա, այլ ոչ թե կոմերցիոն հավելվածների: Այն պարտավորվել է ապահովել բաց կոդ իր բոլոր մոդելների համար, գրում է ChinaTalk պորտալը։

R1 ձևաչափով DeepSeek չաթբոտի թողարկումը բուռն բանավեճ է առաջացրել Սիլիկոնյան հովտում, թե արդյոք ԱՄՆ արհեստական ​​բանականության ընկերությունները, ներառյալ Meta-ն և Anthropic-ը, կարող են պաշտպանել իրենց տեխնիկական առավելությունը:

 
 
1/2379
bottom of page