«Ինչպես ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ միասին հաղթեց, այնպես էլ մենք ենք մտադիր Վրաստանում խաղաղ հեղափոխություն անել». Սաակաշվիլիի կուսակցություն
- Investigative journalist

- Aug 29
- 1 min read

Վրաստանի նախկին նախագահ ՄիխեիլՍաակաշվիլիի ընդդիմադիր կուսակցությունը՝«Միացյալ ազգային շարժումը», մտադիր էերկրում «խաղաղ հեղափոխություն» իրականացնել։ Այս մասին լրագրողներինհայտարարել է քաղաքականկազմակերպության քաղխորհրդի նախագահԼևան Խաբեիշվիլին։
Խաբեիշվիլին հիշեցրել է, որ 2003 թվականին Վրաստանում խաղաղ ճանապարհով «Էդուարդ Շևարդնաձեի ռեժիմը տապալվեց», իսկ ավելի ուշ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հաղթեց ժողովրդի հետ միասին»։
«Այդպես խաղաղ կերպով, Սահմանադրության շրջանակներում, մենք պատրաստվում ենք Վրաստանում իրականացնել խաղաղ հեղափոխություն... խաղաղ տապալում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։




















