top of page

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 22, 2024
  • 1 min read

ԱԺ-ն այսօր մեկնարկող քառօրյայում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ  գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին։

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:

1/2117
bottom of page