Պուտինը կոչ է ուղղել համաշխարհային հանրությանը
- Investigative journalist
- 8 minutes ago
- 1 min read
Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած օտարերկրյա հյուրերի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հանդես ենք գալիս հանուն արդարության և հավասարության, հանուն բարեկամության և բարիդրացիության բարձր իդեալների, հանուն փոխադարձ հարգանքի, հանուն բոլորի շահերի, հանուն հավասար և անբաժանելի անվտանգության»,- ասել է Պուտինն՝ իր ելույթի ժամանակ։
«Մենք կոչ ենք անում ողջ համաշխարհային հանրությանը համերաշխություն դրսևորել մեր ժամանակներում գոյություն ունեցող հրատապ խնդիրների լուծման գործում և ընդհանուր պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Համոզված եմ, որ միայն նման մոտեցումները երկարաժամկետ խաղաղություն, բարգավաճում և հավասար հնարավորություններ կապահովեն երկրագնդի բոլոր ժողովուրդների համար։ Ռուսաստանը պատրաստ է այսպիսի կառուցողական, համատեղ աշխատանքի»,- ասել է ՌԴ նախագահը։