top of page

Հութիներն ԱՄՆ-ին սպառնացել են արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 26
  • 1 min read
ree

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) դիտարկում է պատժի հնարավոր միջոցները՝ ի պատասխան իրենց շարժումն ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շարժումը դիտարկում է Ամերիկայի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, այդ թվում՝ արգելել ամերիկյան նավերի անցումը Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, որը կապում է Կարմիր ծովը Ադենի և Արաբական ծովերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Անսար Ալլահ»-ը կարգելի մուտքը նաև ցանկացած երկրի նավերի համար, որոնք տվյալ շարժումը կդասեն ահաբեկչական խմբավորումների շարքին։

 
 
1/2379
bottom of page