top of page

«Հրապարակ». Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ

  • 3 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է.

«2025թ․ հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց: Երևանից ժամանածները ծանոթացել էին նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ գումար։

Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. դեկտեմբերին: Իսկ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը կրկին Կիրանց էր մեկնել՝ քաղաքացիների 50 հոգանոց խումբ էր էքսկուրսիա տարել, նաև ծանոթացրել եկեղեցու վերականգնման աշխատանքներին։

Իր ֆեյսբուքյան էջում էլ տեսանյութ էր տեղադրել, որտեղ Փաշինյանը բառացիորեն ասում է․ «Գարնանը, Սուրբ Զատիկի առիթով երևի արդեն պատրաստ կլինի»։

Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ։ Ապրիլի 14-ին եղանք Կիրանցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված էին, եկեղեցու վերաօծումն էլ դեռ չի կատարվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 
 
1/2634
bottom of page