Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին
- Investigative journalist
- Feb 26
- 1 min read

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։
Հաղորդվում է, որ Իսրայելի կողմից հարձակման են ենթարկվել հրամանատարական կենտրոններ և մի քանի զինանոցներ:
Իսրայելի ՊԲ-ն ընդգծել է, որ Սիրիայի հարավում ռազմական ուժերի ներկայությունը վտանգ է ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար և հայտարարել, որ մտադիր է շարունակել հնարավոր սպառնալիքները վերացնելու գործողությունները:
Իսրայելը դեմ է Սիրիայի նոր վարչակազմի ուժերի տեղակայմանը Դամասկոսից հարավ և պնդում է, որ երկրի հարավային նահանգներն ամբողջությամբ ապառազմականացվեն։