top of page

Դադարեցրեք, խղճացեք մեզ էլ քաղաքացիներին էլ ու առաջին հերթին ձեզ էլ. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 22, 2024
  • 1 min read

Ես անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ եք փորձում այստեղ ապացուցել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբվերի 22-ին, ԱԺ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Փորձում եք ապացուցել, որ երբ կողմ եք քվեարկել վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որտեղ  Ղարաբաղի օրենքներով և Սահմանադրությամբ սահմանված իրենց վարչատարածքային միավորները Հայաստանի ներպետական օրենսդրությամբ ճանաչել եք Ադրբեջանի մաս, դուք դա նկատի չեք ունեցել:  Քվեարկել եք, որ դա Ադրբեջանի Հանրապետություն է, բայց դա նկատի չեք ունեցել, կոնտեքստն ուրիշ է եղել: Ֆանտաստիկ է, կոնտեքստն ուրիշ է եղել: ԼՂ-ի լուծարումը, որ ստորագրել են նաև դաշնակցական ներկայությամբ ու հովանավորչությամբ,  դա էլ նկատի չեք ունեցել»,- ասաց նա:

Խոսելով սահմանազատման գործընթացի վերաբերյալ ընդդիմության  տեսակետի մասին, Ալեքսանյանն ասաց. «Ասում եք սա հանցավոր, դավաճանական սահմանազատման գործընթաց է, մենք ձեր շրջաբերականից շատ լավ հասկացել ենք սահմանազատման մասին ձեր վերաբերմունքը:

Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ լավ կլինի հնարավոր միության դեպքում Հայաստանը միանա Արցախի հետ, նկատի ունենալով, որ Հայաստանը մտնի կամ Ռուսաստանի, կամ Միութենական կազմի մեջ: Հիմա գալիս եք, հայրենասիրական ճառեր եք ասում, կոնտեքստից եք խոսում, դադարեցրեք սա, խղճացեք մեզ էլ  քաղաքացիներին էլ ու առաջին հերթին ձեզ էլ»:

1/2090
bottom of page