top of page

Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 26, 2024
  • 1 min read
ree

Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս ընթացքում պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը:

Երեխաներին չպետք է զրկել տոնական ուտեստներից, սակայն անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով՝ խնդիրներից խուսափելու համար։

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մի քանի պարզ կանոն՝ երեխաների առողջ սննդակարգը պահպանելու համար.

. Օգտագործել թարմ և բալանսավորված սնունդ. Ուշադրություն դարձնել ինչպես տանը պատրաստված, այնպես էլ վաճառվող սննդի ժամկետներին. Խուսափել հում կամ վատ ջերմամշակված մսամթերքից. Ձեռնպահ մնալ տնային պայմաններում պահածոյացված մթերք օգտագործելուց.Խուսափել ծանրամարս, մեծաքանակ և ուշ ժամերին սնունդ ընդունելուց. Ընդեղեն օգտագործելիս լինել զգոն, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում, այն կարող է խցանել շնչուղիները. Խուսափել գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր օգտագործելուց. Ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի:

 
 
1/2377
bottom of page