Իրաքում Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հացրած հարվածների հետևանքով զոհվածների թիվն աճել է
- 3 hours ago
- 1 min read

Իրաքի տարածքին Սաուդյան Արաբիայի ԶՈւ-ի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհված «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիական աշխարհազորայինների թիվը հասել է 20-ի։ Այս մասին ասված է աշխարհազորայինների մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ըստ «Facebook»-ում մամուլի ծառայության էջում հրապարակված տեքստի՝ «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» ևս առնվազն 32 կողմնակից է վիրավորվել։ Նշվում է, որ հարձակման են ենթարկվել աշխարհազորայինների մի քանի կենտրոնակայաններ, որոնք տեղակայված են Իրաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բաղդադում։
«Shafaq News» պորտալն ավելի վաղ հայտնել էր 10 զոհի և 3 վիրավորի մասին։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել էր, որ թագավորության զինված ուժերը, ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության հետ համակարգմամբ, «կետային հարվածներ» են հասցրել Իրաքում գտնվող թիրախներին։ Սաուդյան կողմի պնդմամբ՝ հարձակման ենթարկված օբյեկտները կապված են Իրաքի տարածքում գործող այն կազմավորումների հետ, որոնք առնչություն ունեն թագավորության նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումների հետ։




















