top of page

Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր

  • 1 hour ago
  • 1 min read


Հուլիսի 28-ին Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

 
 
1/2783
bottom of page