top of page

ՊՍԺ-ն բաց թողեց հաղթելու հնարավորությունը Բրեստի հետ խաղում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 29, 2024
  • 1 min read
ree

Ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Բրեստին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Առաջին կեսի վերջնամասում տանտերերից աչքի ընկան Մարկո Ասենսիոն և Ռանդալ Կոլո Մուանին։

55-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Մահդի Կամարան։ Մատիաս Պերեյրա Լաժեն 80-րդ րոպեին խփեց իր թիմի 2-րդ գոլն ու վերականգնեց հաշվի հավասարությունը։

Հանդիպման վերջնամասում 3 րոպեում 2 դեղին քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Բրեդլին Բարկոլան։

ՊՍԺ-ն 19 խաղից հետո 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բրեստը» 35 միավորով 3-րդ տեղում է։

1/2382
bottom of page