top of page

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության համար Դարիա Տրեպովան 27 տարվա ազատազրկման է դատապարտվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 25, 2024
  • 1 min read

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատարանը Դարիա Տրեպովային դատապարտել է 27 տարվա ընդհանուր ռեժիմի գաղութում՝ 600 հազար ռուբլի տուգանքով և երկու տարով ազատության սահմանափակմամբ, հայտնում է ТАСС-ը։

Վերոնշյալ ահաբեկչության արդյունքում զոհվել է պատերազմական թղթակից Վլադլեն Թատարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին)։

Նախկինում դատախազությունը խնդրել էր Տրեպովային 28 տարով զրկել ազատությունից, ինչպես նաև նրանից 800 հազար ռուբլու չափով տուգանք գանձել։

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 2-ին:

1/2508
bottom of page