7000 վարդի թերթիկներ Ջենիֆեր Լոպեսի համար. Ջեյ Լոյի կերպարը Schiaparelli-ի ցուցադրությանը դարձել է նորաձեւության սենսացիա
- Investigative journalist

- Jan 23, 2024
- 1 min read

Ջենիֆեր Լոպեսի հանրության առաջ հայտնվելը միշտ նորաձեւության սենսացիա է։ Փարիզի Նորաձևության շաբաթվա Schiaparelli-ի ցուցադրությանը նրա տեսքը բացառություն չէր:
Լոպեսը չի սիրում սովորական բաներ, այդ պատճառով էլ նա ընտրել է ոչ թե, պարզապես, Schiaparelli-ի հագուստ, այլ սպիտակ վերարկու՝ վարդի 7000 թերթիկներով։ Եթե ավելի ճշգրիտ, դրանք իսկական վարդի թերթիկներ են:
«7000 վարդի թերթիկներից բաղկացած վերարկու, որոնք թարմ եւ կենդանի են մնում շաքարաջրի շնորհիվ, որը նաեւ հայտնի է որպես կոլիբրի նեկտար»,- գրել է Ջեյ Լոն Instagram-ում՝ հրապարակելով իր ցնցող հանդերձանքի լուսանկարը:
Բայց սա դեռ ամենը չէ: Ինչպես նշել է Schiaparelli-ն Instagram-ի իր էջում, Ջենիֆերի վերարկուի ետնամասում կար «Ֆեբուսի ասեղնագործ արեւը»։
Եվ իհարկե, չեք կարող անտեսել նրա ոսկեգույն արեւային ակնոցները՝ ոճավորված ոսկե հոնքերով։
Ջենիֆերն իր գրառման մեջ նաեւ նշել է, որ Schiaparelli-ի կրեատիվ տնօրեն Դենիել Ռոզբերրին կերպարը նախագծել է հատուկ իր համար, եւ այդ ամենն ավելի մեծ «Սրտեր + Ծաղիկներ» դարաշրջանի մի մասն է, որում նա գտնվում է: Եվ այդ դարաշրջանը կարծես կապված է նրա առաջիկա՝ This Is Me...Now ալբոմի հետ:




















