top of page

Քաջազնունու փողոցում հափշտակել են 20-ամյա աղջկա պայուսակը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 29, 2024
  • 1 min read

Ոստիկանությունից հայտնում են․

«Հունվարի 23-ին, ժամը 21.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Քաջազնունու փողոցում հափշտակել են 20-ամյա քրոջ պայուսակը: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 26-ին Մասիսի փողոցում հայտնաբերվել, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տարվել Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին»:

1/2508
bottom of page