top of page

Միրզոյանը Միջխորհրդարանական միության քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության հարցը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 30, 2024
  • 1 min read

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ զրուցակիցները քննարկել են ակտիվ փոխգործակցության ու համատեղ նախաձեռնությունների միջոցով ընձեռնվող հնարավորությունները, որոնց համար լավ միջավայր կարող է ստեղծել նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացումը Երևանում:

Ընդգծվել է, որ աշխարհի տարբեր անկյուններում անկայունության աճի պայմաններում խորհրդարանական շրջանակները կարող են դեր խաղալ միջազգային իրավունքի խախտումների բարձրաձայնման, արդար լուծումների շուրջ հրապարակային քննարկման ծավալման և դրանով իսկ խաղաղությանը

1/2508
bottom of page