top of page

Տավուշի մարզի բնակիչներին են ներկայացվել Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելության մանրամասները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 21, 2024
  • 1 min read

Հունվարի 20-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումները, որոնց շրջանակում հայտարարվել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելություն։

Բանախոսները ներկայացրել են ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին մանրամասներ։

 

Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար կարող են դիմել ինչպես գործող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։

 

Ընդունելության վերջնաժամկետը հունվարի 26-ն է։

1/2508
bottom of page