top of page

Նավալնիի մարմինը հարազատներին հանձնելու հարցով Կրեմլը չի ​​զբաղվում, դա մեր գործառույթը չէ. Պեսկով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 19, 2024
  • 1 min read

Ալեքսեյ Նավալնիի դին հարզատներին հանձնելու հարցը չի մտնում ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասության մեջ, նրա մահվան հետաքննության համար անհրաժեշտ գործողություններ են իրականացվում լիազոր մարմինների կողմից։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դիակի հարցը մեզ համար չէ։ Մենք այս գործով չենք զբաղվում։ Սա նախագահի վարչակազմի գործառույթը չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Պեսկովը միաժամանակ Նավալնիի մահվան մեջ Կրեմլի մասնակցության մասին արևմտյան առաջնորդների հայտարարություններն անվանել է անկեղծորեն տաղտկալի:

Նշենք, որ ավելի քան 50 հազար մարդ պահանջում է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութներից մեկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դին հանձնել հարազատներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

1/2508
bottom of page