top of page

10 հետաքրքիր փաստ կինոյի մասին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

1. Հոլիվուդը ստեղծվել է Հարվի Ուիլքոքսի կողմից: Նա և իր կինը ուզում էին, որպեսզի ապագա քաղաքը լինի համայնք՝ հիմնված կրոնական և սթափության սկզբունքների վրա: Նրանք հատկացնում էին անվճար հողակտոր բոլոր նրանց, ովքեր ուզում էին եկեղեցի կառուցել:

2. «Ծնոտներ» ֆիլմում երեք լիամասշտաբ շնաձկներին կառավարելու համար անհրաժեշտ է եղել նկարահանող խմբի 1 անդամ:


3. «Քամուց քշվածները» ֆիլմի համար նկարահանվել է 152 կմ ժապավեն: Հետո դա մոնտաժվել է մինչև 6 կմ-ի:


4. «Գառնուկների լռությունը» ֆիլմի նկարահանումներին պատրաստվելիս Էնթոնի Հոփկինսը ուսումնասիրել է սերիական մարդասպանների գործերը: Նա նաև այցելել է բանտեր և ծանոթացել է դատապարտված մարդասպանների հետ:


5. «12 զայրացած տղամարդ» ֆիլմը նկարահանելիս Սիդնի Լյումեթը ստիպել է դերասաններին մնալ մի սենյակում ժամերով և կարդալ իրենց դերերը նորից ու նորից:


6. «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոքերի դերին պատրաստվելիս Հիթ Լեդջերը 1.5 ամիս թաքնվել է մոթելի համարում: Նա փորձել է հասկանալ իր հերոսի հոգեբանությունը: Լեդջերը ամիսներ է ծախսել, որպեսզի կարողանա պատկերել սադիստական ծիծաղը:


7. «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմի ռեժիսոր Դարեն Աորոնֆսկին խնդրել է Ջարեդ Լետոյին և Մարլոն Ուեյանսին 1 ամիս չօգտագործել շաքար և չզբաղվել սեքսով, որպեսզի ավելի լավ հասկանան իրենց դերերը:


8. Քրիսթոֆեր Լին (խաղացել է Սարումանի դերը) կարդացել է «մատանիների տիրակալը» ամեն տարի այն օրվանից, երբ հրապարակվել է գիրքը: Նա նկարահանող խմբի միակ անդամն է, ով հանդիպել է Տոլկիենի հետ:


9. «Հարի Փոթերում» Պլաքսա Միրթելի դերը կատարած դերասանուհին (Շիրլի Հենդերսոն) նկարահանման պահին եղել է 37 տարեկան:


10. Առաջին ֆիլմը, որտեղ ցույց են տվել զուգարանակոնքի ջրի հոսքը, եղել է Ալֆրեդ Հիչքոքի «Փսիխոն»:


Պատրաստեց Անի Գաբուզյանը

 
 
1/2383
bottom of page