top of page

Ռուս բլոգերը Տիկտոկում զբաղվում է բացառապես հայ կանանց ձվաբջիջների վաճառքով

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 6, 2024
  • 1 min read

Ամիսներ շարունակ ռուս բլոգերը, որը բնակվում է Երևանում, Տիկտոկում խոսում է իր բիզնես գործունեության մասին, հանդես է գալիս հայտարարություններով, ցուցադրում է խոշոր գումարներ և կոչ է անում հարստանալ։

Hayastan.news-ը գրում է՝  blond_bond007 անունով բլոգերը զբաղվում է հայ կանանց ձվաբջիջների վաճառքով։ Տեսանյութերից մեկում բլոգերը նշում է․ «Ամեն ինչ շատ հեշտ է․ դուք դառնում եք ձվաբջիջի դոնոր․ ցավոք, ես չեմ կարող դոնոր լինել, որովհետև, առաջին հերթին ես հայ չեմ, հետո՝ չեմ համապատասխանում, և բացի այդ ինձ համար 5000-10 000  դոլարը գրավիչ չէ»։

Օգտատերերից մեկն, այնուամենայնիվ հարցրել է, թե ինչո՞ւ հենց հայ աղջիկների ձվաբջիջներն են հետաքրքրում, ինչին բլոգերը պատասխանել է․ «Քանի որ կա լավ գենոֆոնդ և հազվագյուտ մաքուր էթնիկ խումբ է»։Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

bottom of page