top of page

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 2, 2024
  • 1 min read
ree

Ճապոնիայում երեկ գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի, տասնյակ մարդիկ տուժել են, գրեթե հարյուր հազար ճապոնացի տարհանվել է, փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել տուժածներին: Իշխունությւնները հայտնում են, որ ցունամիի վտանգի մակարդակը նվազել է:

Վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտնել է, որ երկրաարժի հետևանքով հատկապես տուժել է Իշիկավա պրեֆեկտուրայի արևմտյան ափամերձ գոտին, որտեղ ցնցումների ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ:

«Ես հաղորդագրություններ եմ ստացել այն մասին, որ հասցվել են լայնածավալ վնասներ, այդ թվում՝ բազմաթիվ մարդկային զոհեր, շենքերի փլուզումներ և հրդեհներ։ Էլեկտրականության, ջրի և կապի խափանումները վերացնելու աշխատանքներ են տարվում»,- ասել Կիշիդան։

1/2383
bottom of page