top of page

Ահա՝ ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. Խաչատրյան

  • 2 hours ago
  • 1 min read


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախկին պատգամավոր և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գույքերի և դրամական միջոցների մասին դատախազության հրապարակմանը։



«Ոչ վաղ անցյալում Վահե Հակոբյանը եղել է Սյունիքի մարզպետը, 2018 թվականից հետո էլ` «Հայաստան» դաշինքի պատգամավոր, արմատական ընդիմադիր։


2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը:


Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Վ.Հակոբյանից բռնագանձելու`

  • - 12 անշարժ և շարժական գույք

  • - 20 միլիոն 778 հազար դոլար,

  • - ակտիվներ:


Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են:


Այսօր էլ, հանուն գողացածը պահելու, միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, ովքեր փորձելու են մեծ գումարներ ծախսելով վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին»,- գրել է Խաչատրյանը:

 
 
bottom of page