top of page

Փետրվարի 14-ի ուշ գիշեր մի խումբ երիտասարդներ կրկին նույն տարածքում հավաքվել ու վիճել են

  • Feb 18
  • 1 min read


NEWS.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 14-ի ուշ գիշեր այդ տարածքում կրկին հավաքվել են մի խումբ երիտասարդներ՝ 20-21 տարեկան։ Նրանք կրկին վիճել են, բայց հարցը կրակոցներին չի հասել։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Քիչ առաջ ՆԳՆ–ն հաղորդել է, որ ոստիկանները պարզել են կրակոցների մասնակիցներին։ Մահացածը 45 տարեկան տղամարդ է։  

 
 
1/2588
bottom of page