ԹՈՒՐՔ ԵՐԿՐԱՖԻԶԻԿՈՍԸ ՄԻՆՉԵՒ ԳԱՐՈՒՆ ԵՐԿՐՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ
- Octopus Media

- Jan 2, 2024
- 1 min read

Թուրք երկրաֆիզիկոս, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրժանը մինչև գարուն երկրում ուժեղ երկրաշարժ է կանխատեսել՝ դժվարանալով նշել ստորգետնյա ցնցումների ճշգրիտ վայրը: Նրա խոսքը մեջբերում է Haber Global հեռուստաալիքը։ «Այսպես թե այնպես, ես կարծում եմ, որ մինչև գարուն մենք երկրաշարժ կտեսնենք։ Այս պահին չգիտեմ՝ որտեղ դա տեղի կունենա։ Ցավոք, պատկերը դա է»,- ասել է գիտնականը։ Նա նշել է, որ Վանի 2011թ. երկրաշարժի ժամանակ լարվածությունը թեքվել է դեպի Հաթայ և Հաքքարի նահագներ։




















