Որոնվում է 13-ամյա Հասմիկ Գևորգյանը
- Investigative journalist
- 9 hours ago
- 1 min read

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Հասմիկ Գևորգյանը: Նա հոկտեմբերի 22-ի ժամը 12.30-ի սահմաններում դուրս է եկել Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասի շենքերից մեկի մի բնակարանից և չի վերադարձել:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»։