Քննարկվել է միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու հնարավորությունը․ Զարեհ Սինանյանը Նյու Յորքում է
- Investigative journalist

- 7 hours ago
- 1 min read

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ գլխավոր հանձնաակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են սփյուռքահայ համայնքների հետ համագործակցության խորացման, միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու, ինչպես նաև հայ համայնքների ներուժի արդյունավետ ներգրավման հնարավորությունները։
Դեսպանը ներկայացրել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայիս առաջնահերթությունները, ինչպես նաև կազմակերպության գործառույթների շրջանակում իրականացվող գործընթացները, որոնցում սփյուռքի ներգրավվածությունն ու աջակցությունը կարող են կարևոր դեր ունենալ։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությունները, հայրենադարձության և սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման ուղղությամբ ընթացող միջոցառումները՝ ընդգծելով, որ միջազգային համագործակցությունն ու դիվանագիտական կառույցների հետ շարունակական կապը կարևոր են այդ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։




















