top of page

Անհրաժեշտ է Գազայի ապածшյրահեղականացումը՝ հետևելով Գերմանիայի օրինակին․ Նեթանյահու

Dec 7, 2025
1 min read


Նեթանյահուն հայտարարել է Գազայի ապածայրահեղականացման անհրաժեշտության մասին՝ հետևելով Գերմանիայի օրինակին

«Կա երրորդ փուլ՝ Գազայի ապածայրահեղականացումը, որը շատերը համարում էին անհնար: Բայց դա արվեց Գերմանիայում, դա արվեց Ճապոնիայում, դա արվում է Պարսից ծոցի երկրներում։

Դա կարող է արվել նաև Գազայում», - ասել է Իսրայելի վարչապետը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսում:

Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Արևմտյան ափի քաղաքական բռնակցումը մնում է քննարկման առարկա: Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ստատուս քվոն կպահպանվի տեսանելի ապագայում:

 
 
1/2905
bottom of page