Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները
- 2 hours ago
- 1 min read

Փետրվարի 18-ին ՔՊ կուսակցության անդամ Լիլիթ Մակունցի (ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան) հետ Լոս Անջելեսի Իրանահայ միությունում հանդիպել ենք Լոս Անջելեսի հայկական համայնքի նեկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, արտաքին քաղաքական ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ վերջին փոխայցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության գործընթացը, Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները։




















