top of page

«Հրապարակ». Պետբյուջեից մեծ գումար կստանա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 16 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական պաշտոնյաների քմահաճությունները ծանր են նստում հարկատուներիս վրա։

Տեղեկացանք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում, եւ դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլեւ պետք է հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում ստանա՝ ողջ ընթացքի համար, միջին աշխատավարձի չափով։

Խոսքը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի նախկին պետ Գեւորգ Վարոսյանի մասին է, որին Գրիգորյանն ազատել է պաշտոնից՝ բաժնի վերաձեւավորման պատրվակով:

Իրականում իրենց դեմ դուրս եկած տասնյակ ենթակաների հենց այս մեթոդով են ազատել աշխատանքից` բաժիններին ենթաբաժին են կցել, անունը դրել վերաձեւավորում։ Վարոսյանի հայցի վերաբերյալ որոշումը, ի դեպ, նախադեպային է լինելու մյուս աշխատակիցների համար նույնպես։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2152
bottom of page