top of page

Ուիլ Սմիթի կինը հայտնել է ճաղատության պատճառը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ամերիկացի դերասան, հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Պինկետ-Սմիթը, բացահայտել է մազերի բացակայության պատճառները։ Համապատասխան գրառումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 50-ամյա կինը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր ճաղատ գլուխը։ Տեսանյութի նկարագրության մեջ կինը խոստովանել է, որ տառապում է ալոպեկիայով՝ աուտոիմունային հիվանդություն, որը բնութագրվում է գլխի, դեմքի և մարմնի այլ մասերի մազաթափությամբ, ինչն առաջանում է մազերի ֆոլիկուլների վնասման պատճառով։

Դերասանուհու խոսքով՝ ինքը որոշել է անկեղծորեն խոսել դրա մասին, որպեսզի բացառի լուրջ հիվանդության մասին ստահոդ լուրերի շրջանառությունը։

«Ալոպեկիայի հետ մենք կդառնանք լավագույն ընկերներ, սա է խնդիրը»,- եզրափակել է ձեռնարկատերը:

Ջադա Պինկետ-Սմիթի հրապարակումը դիտվել է մոտ երկու միլիոն անգամ։ Միևնույն ժամանակ նյութի հերոսուհին թաքցրել է բաժանորդների հավանումների և մեկնաբանությունների քանակը:



 
 
1/2383
bottom of page