Բերման ենթարկված տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել
- Nov 20, 2022
- 1 min read
Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։ Այգեստան գյուղից կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի 37-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։




















