top of page

Վանաձորում 35-ամյա տղամարդը զենքով հարձակվել են բնակիչների վրա

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում զենքով հարձակվել են իրենց վրա:


Ահազանգը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։


Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ժամը 13.15-ին տուժողից հաղորդում է ընդունվել։ Ըստ կնոջ՝ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, թաղամասի մի բնակիչ մտել է իրենց խանութ, պահանջել ծխախոտ, ապա առանց իր թույլտվության վերցրել է ծխախոտն ու այլ ապրանքներ։ Երբ տղամարդը ցանկացել է խանութից դուրս գալ, խանութպանը պահանջել է, որ նա վճարի ապրանքների համար։ Տղամարդը հանել է գրպանում պահվող դանակը, հարվածել տաղավարին դրված կշեռքին, հնչեցրել սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ և առանց վճարելու դուրս եկել։ Դեպքից 2 ժամ անց տղամարդը վերադարձել է խանութ, շարունակել դանակը ձեռքում պահած հնչեցնել սպանության սպառնալիքներ, ապա խանութի բակում նկատելով խանութպանի եղբորը` սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել է նրա վրա։ Հարձակումը կանխելու նպատակով տղամարդն իր անվամբ հաշվառված «Բռունի» տեսակի գազային ատրճակակից կրակել է օդ։ Դանակավորը հեռացել է։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է տղամարդու ինքնությունը։ Ժամը 13.20-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Դեմիրճյան փողոցում, բեման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության հատկանիշներով։ Տղամարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գազային ատրճանակը վերցվել է: Կատարվում է նախաքննություն։

 
 
bottom of page