top of page

Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, տեղեկություններ ձեռք բերեցին, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը թաքնվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Դեկտեմբերի 9-ին գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրեցին՝ համագործակցելով Լոռու մարզային վարչության, Թումանյանի ու Տաշիրի բաժինների ծառայողների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Արդյունքում 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա հոկտեմբերի 31-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, ավազակության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

 
 
1/2382
bottom of page