top of page

ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Մակրոնի՝ պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը․ Ռուբիո

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 25
  • 1 min read
ree

Միացյալ Նահանգները չի աջակցել Ֆրանսիային Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրության մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին»,-գրել է Ռուբիոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։

 
 
1/2382
bottom of page