top of page

Չեխիան դադարեցրել է ՌԴ քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Feb 7
  • 1 min read

Չեխիայի նախագահ Պետր Պավելն օրենք է ստորագրել, որն արգելում է ռուսներին Չեխիայի քաղաքացիություն ստանալ։ Այս մասին հաղորդվում է նախագահի կայքում։Եթե ՌԴ քաղաքացիները ​​նույնիսկ հրաժարվեն ռուսական անձնագրերից, շատ դեպքերում անհնար կլինի Չեխիայի քաղաքացիություն ստանալ՝ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը, նշում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, քրեական օրենսգրքում նոր դրույթ է մտցվելու, որն արգելում է օտարերկրյա պետությունների հետ առանց թույլտվության համագործակցությունը։

2024 թվականի հուլիսի 3-ից Չեխիան չի ճանաչում ռուսական ոչ կենսաչափական անձնագրերը։ Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր ունեն նման փաստաթղթեր, այլևս չեն կարողանա օրինական կերպով բնակվել երկրում։

bottom of page