Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն
- 17 hours ago
- 1 min read

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։
68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։




















