Ինչ ակնկալիքներ ունեն TRIPP նախագծից

Միացյալ Նահանգները մտադիր է հետագայում էլ առաջ մղել TRIPP նախագիծը՝ հույս ունենալով բացել նոր հեռանկարներ Հարավային Կովկասի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ տեղի ունեցածը պատմական առաջընթաց է, որը հնարավոր է եղել իրականացնել անցյալ տարի՝ համատեղ ուժերով։ Նման արդյունքներին կարելի է հասնել՝ հանուն խաղաղության եւ բարգավաճման նպատակի աշխատելով։ Նա հույս է հայտնել Հայաստանի Անկախության 35-ամյակի առիթով հղած շնորհավորանքում, որ «Թրամփի ուղին» հետագայում էլ կշարունակի զարգանալ, իսկ տնտեսական փոխկապակցվածությունը ամրանալ։ Ամերիկյան ներդրումները կստանան աջակցություն, իսկ Հայաստանն ու ռեգիոնը նոր հնարավորություններ ձեռք կբերի։ Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է այսուհետ էլ շարունակել խորացնել հարաբերությունները Երեւանի հետ՝ առաջիկա տարիներին։




















