top of page

«Ժողովուրդ». ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը

47 minutes ago
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։

Բանն այն է, որ դատական համակարգում ակտիվ քննարկվում է այն հանգամանքը, որ դատավորների ցուցակում հայտնվել են անձինք, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում դատավորի չափանիշներին և ինչ-ինչ պայմանավորվածության արդյունքում հայտնվել են ցուցակում։

Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-81-Ո-82 որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հայրապետ Կարապետյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։

Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Հայրապետ Կարապետյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել։

Նարինե Առաքելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։

Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Նարինե Առաքելյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել։

Սա՝ չնայած այն բանին, որ Կարեն Անդրեասյանը Միջազգային հարցերով ՀՀ կառավարության ներկայացուցիչն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2854
bottom of page