Վահագն Խաչատուրյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
3 hours ago
1 min read

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, տարածաշրջանային ինտեգրման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին։




















