top of page

Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ․ Պեսկով

5 hours ago
1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթվի շուրջ դեռևս պայմանավորվածություն չկա, սակայն կապայմանավորվածություն, որ այն կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ամսաթիվը դեռևս կոնկրետ որոշված ​​չէ։ Նախագահի ևվարչապետի միջև, ինչպես նախկինում, կա ըմբռնում ևպայմանավորվածություն, որ այդ այցը կկայանա մոտժամանակներս»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Կրեմլի ներկայացուցիչը կրկին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարցում։ «Եվ շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի մեզ բոլորիս համար կարևոր այս ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմատիվների և սկզբունքների հետ»,- ընդգծել է Պեսկովը։

 
 
1/2858
bottom of page