Հայաստանում ամերիկյան ԱԷԿ-ի կառուցման համար կվճարեն ապագա սերունդները. Շոյգու
- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «ՌԻԱ Նովոստի»-ի մեկնաբանություններում ասել է, որ Հայաստանում ատոմակայանի համար փոքր ռեակտորների կառուցման համար, որը, հավանաբար, կֆինանսավորվի վարկով, կվճարեն երկրի ապագա սերունդները։
«Կան, այսպես ասենք, հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ մեկ երրորդից ավելին։ Եվ, ամենայն հավանականությամբ, վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլեւ ապագա սերունդները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Շոյգուն։
Երկուշաբթի, Հայաստան կատարած այցից հետո, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգիայի մասին համաձայնագրի շրջանակում։




















