top of page

Արտագաղթի պատուհանի փակում ենք գրանցել, 2025-ին ՀՀ մուտք է գործել ավելի շատ մարդ, քան՝ դուրս եկել. ՆԳ նախարար

  • 3 hours ago
  • 1 min read


2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար, որովհետև երկրում տարին ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով, սա չափազանց կարևոր արձանագրում է։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտատարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: 






«2025 թվականի ընթացքում ՀՀ մուտք է գործել 5 մլն 201,747, իսկ դուրս է եկել 5 մլն 171,270 անձ: 


Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ բացառիկ են, որովհետև 2010 թվականից, երբ սկսել ենք հաշվարկել ՀՀ մուտքերի և ելքերի հաշվեկշիռը՝ առաջին անգամ է, երբ ունենք լիովին այլ պատկեր:


Վերջին 15 տարիների կտրվածքով՝ սա առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է: Միակ բացառությունն ունեցել ենք 2020 թվականին՝ Քովիդով պայմանավորված, սա պետք է դիտարկենք ոչ օրինաչափ իրավիճակ: Մենք գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, և մեր միգրացիոն իրավիճակում  ներգաղթի միտումներ են ձևավորվում: Սա վկայում է ՀՀ ներքին անվտանգային մակարդակի բարձրացման, խաղաղության և այլ փոփոխությունների մասին»,- նշել է նախարարը:

 
 
1/2537
bottom of page